Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ-ն ընդունեց իր առաջին կուրսեցիներին

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կրկին իր հյուրընկալ դռներն էր բացել առաջին կուրսեցիների համար: Նրանց Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ շնորհավորեց և ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը:
Դիմելով ընդհանուր բժշկության ֆակուլտետ ընդունված ուսանողներին՝ ռեկտորն ասաց.
«Շնորհավորում եմ բոլորիդ՝ Երևանի պետական բժշկական համալսարան ընդունվելու կապակցությամբ: Հին հունական այսպիսի ասացվածք կա՝ Նախազգուշացված ես, ուրեմն՝ զինված ես: Ես ուզում եմ ձեզ նախազգուշացնել և զինել անհրաժեշտ նախնական այն գիտելիքներով, որոնք ձեր մեկնարկը բժշկական աշխարհ կդարձնեն հաջողակ:
Ձեր ուսումը կսկսեք այն գիտելիքների ուսումնասիրությամբ, որոնք անհրաժեշտ են բժշկական ֆունդամենտալ գիտություններն ընկալելու համար, այնուհետև կանցնեք այնպիսի գիտությունների ուսումնասիրությանը, առանց որոնց բժշկագիտությունը՝ որպես մասնագիտություն գոյություն ունենալ չի կարող: Դրանք կլինեն ձեր բազային գիտելիքները՝ կլինիկա մուտք գործելու համար: Հետո կսկսվի ուսման շատ հետաքրքիր, բովանդակալից և տարբերվող փուլ, որը կոչվում է կլինիկական ուսուցում: Եվ ձեր առջև կբացվի բժշկագիտությունը, բժշկական աշխարհը: Ու հենց այդ պատասխանատու տարիներին դուք կսկսեք ընտրել բժշկական ձեր նեղ մասնագիտությունը, որից հետո կուղղորդվեք բժշկական շարունակական կրթության շրջան, որովհետև այն, ինչպես նաև անընդհատ ինքնակրթությունը բժշկի գործունեության անբաժան մասն են կազմում: Իսկ բուհի ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսկան կազմը, առաջնորդվելով բազմաթիվ տարիների բարի ավանդույթներով, կաջակցի ձեզ այս դժվարին և հետաքրքիր ճանապարհին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, մաղթում հաջողություններ: Եվ միշտ հիշեք դարերից եկած այս ճշմարիտ խոսքերը՝ հաջողությունն ընտրում է պատրաստվածներին»:
Շնորհավորելով ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսեցիներին՝ Միքայել Նարիմանյանն ասաց. «Ուզում եմ նշել, որ երբ ես էի ուսանում այս բուհում, ստոմատոլոգիական ֆակուլտետ ընդունվողների թիվը չէր անցնում 30-ը, իսկ այսօր այստեղ ընդունվածների մեծ թիվը կարող է փաստել միայն մեկ բան, որ մեր երկրում զարգանում է ստոմատոլոգիան, ինչն ուրախալի է: Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ և մաղթում հաջողություններ այն բարդ ու հետաքրքիր անընդհատ գործընթացում, որը կոչվում է ուսումնական պրոցես»:
Դեղագիտական ֆակուլտետի առաջին կուրսեցիներին շնորհավորելով և նրանց ներկայացնելով բուհի ղեկավարությանը՝ ռեկտորը նշեց, որ նրանք ընդունվել են մի կարևորագույն ֆակուլտետ, որն իր ուրույն տեղն ունի բժշկագիտության մեջ. «Ողջ աշխարհում ձեր ընտրած այս մասնագիտությունը մեծ տեղ է զբաղեցնում թե գիտության մեջ, թե բժշկական պրակտիկայում, քանի որ դեղագիտությունը կազմում է այն հիմքը, որը մատակարարում է բժշկական պրակտիկան դեղորայքով, և դժվար է պատկերացնել բժշկական որևէ ոլորտ՝ առանց այդ բազայի: Եվ այդ պատասխանատվությունը դուք պետք է զգաք ուսման առաջին իսկ օրերից, որովհետև Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այն վնասը, որ պացիենտները ստանում են դեղորայքի սխալ օգտագործումից, գերազանցում է ամենադաժան վարակների կողմից առաջացրած խնդիրները: Ես ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ այս գործում պատասխանատվությունը շատ մեծ է, և դուք պետք է դա գիտակցեք»:Դիմելով ռազմաբժշկական ֆակուլտետի առաջին կուրսեցիներին՝ ռեկտորը շնորհավորեց նրանց և ասաց. «Ռազմաբժշկական ֆակուլտետի ստեղծման գործում կարևորում եմ հատկապես ՀՀ պաշտպանության նախարարության դերը, և այս տարի մենք նշեցինք ֆակուլտետի կազմավորման 20 տարին: Ուզում եմ հատկապես կարևորել մեկ փաստ. ռազմական բժշկությունն ունի 2 ուղղվածություն՝ պատերազմի դաշտում, պայմաններում զարգացող ռազմաբժշկությունը և մեր բանակի առողջապահության ապահովումը: Մենք ուզում ենք, որ բանակում գտնվող մարդիկ, նրանց ընտանիքները լինեն առողջ և ամուր, քանի որ նաև դա է հզոր բանակի, հետևապես նաև՝ ամուր պետության հիմքը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություններ»:

Կարդացեք նաև

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն